«Android» սմարթֆոն օգտագործողներն այսուհետեւ կկարողանան «Android» «Market»-ից վարձույթով ֆիլմեր դիտել: Այս նոր ծառայությունը ներկայացվել է օրերս՝ Սան-Ֆրանցիսկոյում անցկացվող «Google I/O» կոնֆերանսին:
Ֆիլմերի վարձույթը սկսվում է 1.99 դոլարից: Վճարումը կատարելուց հետո օգտագործողը կարող է օնլայն դիտել ֆիլմը 30 օրվա ընթացքում կամ բեռնել այն: