Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կործանված Բրիթնին

Մայիս 12,2011 00:00

\"\"\"\"Հանրաճանաչ փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը շատ լուրջ հոգեկան խնդիրներ ունի ու այժմ գտնվում է հոր խնամակալության տակ: Բրիթնին այնքան անհավասարակշիռ վիճակում է, որ նույնիսկ սեփական երեխաներին չի կարող խնամել: Երգչուհին այժմ մասնագետների հսկողության տակ է: Օրինակ՝ համերգներից առաջ նրան ոչ միայն արգելում են թմրադեղեր ու ալկոհոլ օգտագործել, այլեւ զրկում այնպիսի մթերքներից, խմիչքներից, որոնք կարող են թմրադեղ օգտագործելու խթան հանդիսանալ:
Ըստ theplace.ru-ի՝ Բրիթնին այժմ ունի սահմանափակ քանակությամբ բյուջե: Նա այլեւս չունի սեփական բանկային հաշիվ եւ ոչ էլ բջջային հեռախոս: Նրան անգամ արգելել են օգտվել քաղաքային հեռախոսից: Եթե զանգեր են գալիս, դրանք ստուգվում են պահակախմբի կողմից: Իսկ եթե նրան շտապ հարկավոր է ինչ-որ տեղ զանգել, ապա պահակախումբն է անում դա: Բոլոր զանգերն ու համարները ստուգվում են: Բրիթնիին հակացուցված է նաեւ միայնակ մնալը, այդ պատճառով էլ հայրը միշտ կողքին է, չհաշված թիկնապահներին: Երգչուհուն թույլատրված է շփվել միայն հարազատների՝ զավակների, հոր, ընկերոջ եւ քրոջ հետ: Այժմ նա լրիվ միայնակ է եւ չունի անձնական կյանք: Անգամ լոգարանում նրան մենակ մնալն արգելված է: Սփիրսին խնամողները նախ ստուգում, համոզվում են, որ թեկուզ լոգարանում նա թմրադեղ չի գտնի, ապա նոր ներս են թողնում: Նրան խնամողներն ու բժիշկները երգչուհու հետ շատ խիստ են վարվում, իսկ այժմյան վիճակի համար միայն իրեն են մեղադրում, որովհետեւ ժամանակին նա այնպիսի մարդկանցով էր շրջապատել իրեն, ովքեր նույնիսկ ուտելիքի մեջ էին թմրադեղ լցնում: Սփիրսի շրջապատը փչացրեց երգչուհուն ու պատճառ դարձավ, որ նա թմրադեղերից կախվածության մեջ ընկնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել