Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱԴԻՄՈՒՄ Է

Մայիս 12,2011 00:00

Թբիլիսիում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց 12-րդ անհատական առաջնությունը: Երեկ կայացած հինգերորդ տուրի կենտրոնական հանդիպումում Էլինա Դանիելյանը կրեց առաջին պարտությունը՝ արդեն 21-րդ քայլում անձնատուր լինելով հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող ուկրաինացի Վիկտորյա Չմիլիտեին: Անհաջողության մատնվեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը՝ տանուլ տալով Մարինա Ռոմանկոյին (Ռուսաստան): Իսկ ահա Լիլիթ Գալոյանը սեւերով հաղթեց Սալոմե Մելիային, եւ 10,0 միավորով շրջանցելով Էլինային, բարձրացավ 10-րդ հորիզոնական: Դանիելյանն իր 3,5 միավորով նահանջեց 13-րդ տեղ: Իսկ մեր առաջատարն այսօր Լիլիթ Գալոյանն է՝ 10-րդ տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել