Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻԿԱՆ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Մայիս 12,2011 00:00

\"\"Երեւանի «Միկան» երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 4:1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ՝ վեցերորդ անգամ նվաճելով ֆուտբոլի Հայաստանի գավաթը: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները լրագրողներին ասացին հետեւյալը. Ֆելիքս Խոջոյան, «Շիրակի» գլխավոր մարզիչ. «Բախտ չի վիճակվում նվաճել Հայաստանի գավաթը: Շնորհավորում եմ «Միկային» եւ հաջողություններ մաղթում Եվրոպայի լիգայի խաղարկությունում»:
Արմեն Շահգելդյան, «Միկայի» գլխավոր մարզիչ. «Այնքան ուրախ եմ, որ ասելու բառ չեմ գտնում: Ես տղաներին ասել էի, թե, անկախ ամեն ինչից, նրանց վստահում եմ եւ ուրախ եմ, որ աշխատում եմ նրանց հետ: Սա իսկական գավաթային մրցավեճ էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել