Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղադրում է ՖԻՖԱ-ի չորս պաշտոնյայի

Մայիս 12,2011 00:00

\"\"Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնանկ արված ղեկավար լորդ Դեւիդ Թրիսմանը կաշառակերության պաշտոնական մեղադրանք է ներկայացնում ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի չորս անդամների դեմ: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:
Թրիսմանն օրերս ելույթ է ունեցել Անգլիայի պառլամենտում, որտեղ քննարկվում էին աշխարհի 2018 թվականի առաջնության անցկացման համար Անգլիայի հայտի պարտության պատճառները: Նա մեղադրանք է առաջադրել Տրինիդադ եւ Տոբագոյի ներկայացուցիչ Ջեկ Ուորների, պարագվայցի Նիկոլաս Լեոսի, բրազիլացի Ռիկարդո Տեյշեյրաի եւ թայլանդցի Վորավի Մակուդիի դեմ:
Լորդ Թրիսմանի խոսքերով, Ուորներն իր ձայնի համար ցանկացել է ստանալ 2,5 մլն ֆունտ ստերլինգ, Լեոսը ասպետի տիտղոս է պահանջել, Տեյշեյրան հետաքրքրվել է, թե անգլիացիներն ի՞նչ կարող են անել իր համար, իսկ Մակուդին պահանջել է Թայլանդի եւ Անգլիայի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպման հեռարձակման իրավունքը:
Հիշեցնենք, որ Ուորների անունը արդեն մեկ տարուց ավելի չի իջնում աշխարհի տարբեր զանգվածային լրատվամիջոցների էջերից, որոնք նրան մեղադրում են ոչ միայն կոռուպցիայի, այլեւ պաշտոնեական դիրքի չարաշահումով գործած այլ հանցագործությունների մեջ:
Թրիսմանը պնդում է, թե պատրաստ է դատարանին համապատասխան ապացույցներ ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել