Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն մեկ հաջողված մոտեցում

Մայիս 12,2011 00:00

Պերուի մայրաքաղաք Լիմայում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի պատանիների 2-րդ առաջնությունը: «Convetion Center Hotel Maria Angola de Miraflores»-ում այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի ու մրցանակակիրների կոչումն են վիճարկում 204 (117 տղա եւ 87 աղջիկ) ծանրորդներ:
Հայաստանը, ինչպես տեղեկացրել ենք, մրցավայր ժամանել է միայն յոթ հոգուց բաղկացած տղաների թիմով: Ցավոք, մեկնարկը մերոնց համար անհաջող եղավ: Առաջինը (մայիսի 10-ին) մրցահարթակ մտած 56 կգ քաշային Ժորժ Եղիկյանը պատվիրված 95 կիլոգրամին երեք մոտեցումներն էլ տապալեց եւ զրո ստանալով՝ դուրս մնաց բարձր տեղերի համար պայքարելու հեռանկարից: Այդուհանդերձ, նա մասնակցեց նաեւ հրում վարժությանը: Առաջին փորձով բարձրացնելով 112 կիլոգրամը՝ նա երկու անգամ ձախողվեց 117 կգ-ում:
Սկիզբը, անկեղծ ասենք, լավ չէ: Սակայն, գուցե, պիտի հաշվի առնել մարզիկի տարիքը (Ժորժի 15 տարին երկու ամիս առաջ է լրացել), միջազգային մրցումների մասնակցության փորձի պակասը: Որքան հիշում ենք, սա պատանի մարզիկի առաջին արտագնա մրցումն է: Բացի դա, հնարավոր է, որ դերակատարություն է ունեցել նաեւ Հայաստանի եւ Պերուի միջեւ ժամանակային գոտու (10 ժամ) եւ կլիմայական պայմանների տարբերությունը: Հիշենք, որ մեր պատվիրակությունը Պերու մեկնել է մայիսի 8-ի լուսադեմին եւ երկու ինքնաթիռ փոխելով՝ 24 ժամ անց հասել Լիմա: Հուսանք, որ մեր մյուս պատանի ծանրորդները մինչեւ իրենց մրցելույթի օրը կհասցնեն կլիմայափոխվել:
Երեկ Լիմայի ժամանակով 13.00-ին (Երեւանի ժամանակով՝ 23.00) 62 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ պետք է մտներ Անդրանիկ Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել