Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չարժե՛ կատարվածը ողբերգականացնել

Մայիս 12,2011 00:00

\"\"Կամ «Եվրատեսիլի» անակնկալները

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 11-ի կեսգիշերին բացվեց «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը։ Ըստ օտարերկրյա ԶԼՄ-ների, այս տարի նախորդներից մի քանի անգամ ավելի տոմս էր վաճառվել, շքեղությունն ու փայլն էլ ուղղակի աչք էր ծակում:
Եթե Վլադիմիր Արզումանյանի շնորհիվ մանկական «Եվրատեսիլը» հյուրընկալվելու է Հայաստանում, «մեծերի» «Եվրատեսիլի» պարագայում՝ նույնը տեղի չի ունենա: 4-րդ համարի տակ հանդես եկած Հայաստանը ներկայացնող Էմմին, ցավոք, չանցավ եզրափակիչ փուլ: Դյուսելդորֆում, ասում են, երգչուհին մրսել էր ու վատառողջ էր:
Հիշեցնենք, որ նա բեմում 4 պարողների հետ էր, սկզբում՝ բռնցքամարտիկի հագուստով, ապա՝ սպիտակ զգեստով: Էմմին կատարեց «Ապրիկոտայի» Boom-Boom երգը, որի խոսքերի հեղինակը Սոսի Խանդիկյանն է:
19 մասնակիցներից sms քվեարկությամբ եւ ժյուրիի ընտրությամբ՝ 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ փուլ անցավ 10-ը: Դրանք Սերբիայի, Լիտվայի, Հունաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի եւ Իսլանդիայի ներկայացուցիչներն են։ Մրցույթի հիմնադիր երկրները՝ Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ավանդաբար եզրափակիչ են անցնում առանց նախնական փուլին մասնակցելու։
Այս տարի բավականին ուժեղ էր մրցակցությունը ինչպես վոկալի, այնպես էլ շոուի առումով: Հաջող հանդես եկան մասնավորապես Հունգարիայի, Լիտվայի, Սերբիայի ներկայացուցիչները: Ի դեպ, ադրբեջանցիները շվեդ կոմպոզիտորի երգով եւ լուսային շոուով տպավորություն գործեցին դահլիճի վրա:
Արդեն day.az-ը հայկական թեմայով իր զզվելի անեկդոտներին ավելացրել է եւս մեկը՝ եվրատեսիլյան մոտիվներով: «Տեղական» քննարկումներ էլ կան եւ կաշխուժանան սոցիալական ցանցերում՝ մեր հայրենակիցների կողմից: Ամեն դեպքում, չարժե կատարվածը ողբերգականացնել կամ «ջախջախել» Էմմիին: Կյանքը «Եվրատեսիլով» չի սկսվում կամ ավարտվում:

Հ. Գ. Ավելի ուշ ֆեյսբուքյան «Դյուսելդորֆ» բաց խմբում տեղադրված հաղորդագրությունից տեղեկացանք, որ երեկ Եվրոպական հեռարձակողների միությունը հանդես է եկել ասուլիսով, որտեղ խոսվել է մրցույթի հեռարձակման տեխնիկական թերությունների մասին: Ասում են՝ որոշ երկրների ներկայացուցիչների, այդ թվում Էմմի ելույթի պահին, տեխնիկական խոտանի պատճառով ձայնն ու պատկերը որակյալ չեն եղել, ինչն էլ կարող էր բացասաբար անդրադառնալ քվեարկության արդյունքների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել