Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ

Մայիս 12,2011 00:00

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը ծրագրում է մինչեւ տարեվերջ 60 անօդաչու թռչող սարք արտադրել: Այդ մասին, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ստամբուլում անցկացվող IDEF-2011 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման արարողությունից հետո լրագրողներին հայտնել է նախարար Յավեր Ջամալովը: «Կայացել է անօդաչու սարքեր արտադրող գործարանի բացումը: Այդ գործարանում արտադրվում են երկու տեսակի անօդաչու սարքեր: Այս տարի պաշտպանության նախարարությունը գործարանին պատվեր է իջեցրել»,- ANS TV-ի փոխանցմամբ, ասել է ադրբեջանցի նախարարը:
Ջամալովը պատմել է նաեւ իր ղեկավարած գերատեսչության եւ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի հիման վրա թողարկվելիք արտադրանքի մասին, մասնավորապես՝ ասելով. «Համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայում զենքի համատեղ արտադրության, միաժամանակ Ադրբեջանում 12,17 տրամաչափի դիպուկահար հրացանների արտադրության վերաբերյալ»:
Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, նախարարը նշել է, որ այս ցուցահանդեսում Ադրբեջանը ներկայացրել է 89 անուն պաշտպանական նշանակության արտադրանք, մինչդեռ երկու տարի առաջ IDEF ցուցահանդեսում ներկայացրել էր 27 անուն արտադրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել