Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՉԵՂՅԱԼ ԿՀԱՄԱՐԻ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 12,2011 00:00

Եվրամիությունը մտադիր է չեղյալ հայտարարել տասնյակ երկրներին առեւտրի համակարգում բարեփոխումների շրջանակներում տրված արտոնությունները: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատարը:
Ռուսաստանը, Բրազիլիան, Արգենտինան, Սաուդյան Արաբիան եւ համեմատաբար հաջող զարգացող շատ այլ պետություններ այլեւս չեն ստանա մաքսատուրքի արտոնություններ: Իհարկե, այս ծրագրին դեռ պիտի հավանություն տան Եվրախորհրդարանն ու ԵՄ անդամ 27 երկրները: Միաժամանակ, ԵՄ-ն իր ուշադրությունը սեւեռելու է ավելի աղքատ երկրներին, ինչպիսիք են Պակիստանն ու Ուկրաինան, աջակցություն ցուցաբերելու վրա: «Վերջին 10 տարիներին գլոբալ տնտեսական դիսբալանսը մեծացել է: Մաքսատուրքերը հասել են ռեկորդային մինիմումի: Եթե մենք մաքսատուրքի արտոնություններ ենք տրամադրում այդ մրցակցային միջավայրին, ապա արտոնությունների մեծ մասը պետք է ուղղված լինի այն երկրներին, որոնք դրա կարքն ավելի շատ ունեն»,- հայտարարել է եվրահանձնակատար Կարել դե Գյուխտը: Առաջարկվող ծրագրի համաձայն, առեւտրի համակարգի բարեփոխումները կավարտվեն 2014թ.-ին: Այն արտացոլում է ԵՄ-ի ձգտումը՝ աջակցություն ցուցաբերել արտահանմանը միտված տնտեսություններին եւ միաժամանակ առեւտուրն օգտագործել որպես արտաքին քաղաքականության գործիք: ԵՄ-ն արդեն մի քանի անգամ երկարաձգել էր զարգացող երկրներին պրեֆերանցիայի համընդհանուր համակարգի շրջանակներում տրամադրվող առեւտրային արտոնությունները, որոնք սահմանվել էին 1971թ.-ին: 2008-ին ԵՄ-ն 6 հազար անուն ապրանքների համար արտոնություններ էր տրամադրել աղքատ երկրներին՝ վերջիններիս հնարավորություն տալով տնտեսել 3 մլրդ եվրոյի չափով ֆինանսական միջոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել