Եմենի հեղափոխության բարձրագույն համակարգող խորհուրդը կոչ է արել երկրի բնակչությանը մեկօրյա հացադուլ հայտարարել՝ երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականի պահանջով: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Խորհրդի հատուկ ուղերձում նշված է, թե «բողոքի հացադուլին կարող են մասնակցել բոլոր եմենցիները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»: Ընդդիմադիրները նաեւ առաջարկում են ընդլայնել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ պետական ու կառավարական հաստատությունների «կենդանի» շրջափակում իրականացնել: Հիշեցնենք, որ երկրի նախագահ Սալեհի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են փետրվարի սկզբից: