Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրիայում գնդակոծվում են բնակելի թաղամասերը

Մայիս 12,2011 00:00

Սիրիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքը համարվող Խոմսից տեղեկություններ են ստացվում տանկերից բնակելի թաղամասերը գնդակոծելու մասին: BBC- ի մատուցմամբ, բազմաթիվ ականատեսներ վկայում են, որ չորեքշաբթի լուսաբացին հրետանային գնդակոծության թիրախ է դարձել Բաբ Ամրո թաղամասը, որն արդեն չորրորդ օրն է, ինչ գտնվում է պաշարման մեջ եւ զրկված է ջրից ու էլեկտրաէներգիայից: Բանն այն է, որ Խոմսի որոշ բնակիչներ, որոնք զինված են եղել որսորդական հրազենով, դիմադրություն են ցույց տվել Սիրիայի պետական անվտանգության ուժերին:
Ականատեսները նաեւ ասել են, թե ավերվել է քաղաքի առեւտրի կենտրոնը, Խոմսում ակտիվացել են թալանչիները:
Ընդսմին, սիրիական կառավարական զորքերը շարունակում են հարձակումը Դարաա քաղաքի բնակելի թաղամասերի վրա, որտեղ հակակառավարական ելույթներն առավել ուժեղ են: Դարաան եւս պաշարման մեջ է՝ արդեն ավելի քան երկու շաբաթ: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, թե իրենք պայքարում են «ահաբեկչական զինված խմբավորումների» դեմ: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, հակակառավարական ցույցերը սկսվելուց՝ մարտից ի վեր Սիրիայում զոհվել է 600-800 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել