Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԳՐՔՈՒՄ

Մայիս 12,2011 00:00

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ» գրքի շնորհանդեսը:
Գրքում համակողմանիորեն ներկայացվում եւ ամբողջացվում է Ռուսաստանի հետ ՀՀ-ի երկարամյա հարաբերությունները` որպես նրա արտաքին քաղաքականության ու դիվանագիտության մի առանձին փուլ: Գիտականորեն լուսաբանվում են Ռուսաստանի հակամարտող պետական կազմավորումների հետ ՀՀ հարաբերությունների հաստատման գործընթացը, պատմական անհրաժեշտությունն ու պատճառները: Քննության են առնվում նաեւ այդ հարաբերությունների հաստատման դժվարությունները, քաղաքական եւ գաղափարական իրարամերժ մոտեցումները, որոնք պայմանավորված էին ինչպես պատմական բարդ ժամանակաշրջանով, այնպես էլ Ռուսաստանում եւ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով:
Գրքի հեղինակին հայ պատմագիտության զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա դասախոսական աշխատանքի եւ ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհվեց հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ:
           

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել