Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԿԻՆԸ

Մայիս 12,2011 00:00

Իջեւանցի փաստաբան Ռադիկ Պապյանի կինը՝ Հրանուշ Ներկարարյանը, մայիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է լքել Հայաստանը, բայց ոստիկանները արգելել են: Ներկայումս նա ձերբակալված չէ: Տիկին Հրանուշը Իջեւանի զինկոմիսարիատի աշխատակից է: Ըստ մի քրեական գործի նյութերի, նա մեղադրվում է զինվորական հաշմանդամներին եւ զոհվածների հարազատներին պետբյուջեից տրվող գումարները յուրացնելու մեջ: Հավանական է, որ քննության ընթացքում ի հայտ կգան նաեւ այլ դրվագներ: Իջեւանի ոստիկանությունից տեղեկացանք, որ քրեական գործը փոխանցվել է զինվորական դատախազություն, քանի որ Հրանուշ Ներկարարյանը զինծառայող է: Տիկին Հրանուշի ամուսնու՝ Ռադիկ Պապյանի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, որից հետո կորոշվի՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ: Իջեւանցի կենսաթոշակառու մի կին, որ իր օրվա հացի համար արեւածաղկի սերմ է վաճառում, «Առավոտի» թղթակցին բողոքեց, որ Հրանուշ Ներկարարյանը բանկից մեծ վարկեր է վերցրել, որի համար գրավ է դրել նաեւ ուրիշների, այդ թվում՝ մեր նշած տատիկի մի ազգականի ոսկեղենը: Մինչեւ 2010 թվականի հոկտեմբերը Ռադիկ Պապյանը եղել է Իջեւանի տարածաշրջանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել