Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԱՐՏԱՀՈՍՔ

Մայիս 12,2011 00:00

Մայիսի 10-ին տեղեկացրել ենք, որ Քաջարան քաղաքի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող թափուկատարի Շղարշիկ ծայրամասային թաղամասի հատվածից մեծ արտահոսք է եղել, որը տեւել է մոտ 7 ժամ: Վնասի չափերը ճշտվում են:
Երեկ կրկին  թափուկատարի նույն հատվածից արտադրական ջրեր են արտահոսել: Շղարշիկի բնակիչ՝ արտահոսքերից ամենաշատը տուժած Վլադիմիր Մկրտչյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ՝ մայիսի 8-ի արտահոսքից արտադրական ջրերով էր լցվել իրենց տնից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող փոսը: Անցած երկու օրում դրանից միայն նստվածքն էր մնացել: Երեկ, ժամը 13.30-ի սահմաններում նույն փոսը կրկին արտադրական ջրերով էր լցված: Իսկ 18.30-ի դրությամբ՝ արտադրական ջրերը խառնվում էին Շղարշիկ գյուղի խմելու ջրին:
Վլադիմիրը դիմել է Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն՝ ՇՊԱԿ, որտեղից էլ եւ կից գրությամբ դիմումը հանձնվել է Սյունիքի մարզի դատախազություն:
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը դեպքի վայրից մեզ հաղորդեց, որ նոր արտահոսքի փաստն իրենք արձանագրել են: Դեպքին տեղյակ են նաեւ կոմբինատի ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել