Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին թույլատրել է «Ռոսնեֆտեգազ» ԲԲԸ-ից ձեռք բերել «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը: Ինչպես հայտնում է tert.am-ը՝ «Հրազդան ՋԷԿ» ընկերությունը՝ 100%-1 բաժնետոմս «Ռոսնեֆտեգազի» հաշվեկշռին էր փոխանցվել 2009թ.։ Այս քայլով, ինչպես նաեւ 78 գազային այլ ընկերությունների բաժնետոմսերի փոխանցումով Ռուսաստանի կառավարությունը ավելացրել էր «Ռոսնեֆտեգազի» կապիտալը։ «Հրազդան ՋԷԿ»-ի 1 բաժնետոմսի սեփականատերը ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունն է։ 2004թ. Հայաստանը «գույք պարտքի դիմաց» սխեմայով «Հրազդան ՋԷԿ»-ը փոխանցել էր Ռուսաստանի կառավարությանը։ Էներգահամակարգը գնահատվել էր 31 մլն դոլար։ «Ռոսնեֆտեգազի» 100% բաժնեմասը պատկանում է ՌԴ