Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիականի դասախոսների հայցը բավարարվեց

Մայիս 12,2011 00:00

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 11-ին բավարարել է Ֆրանսիական համալսարանի 12 դասախոսների հայցը՝ աշխատանքի վերականգնվելու, ինչպես նաեւ ավելի քան 10 միլիոն դրամի հասնող գումարը բռնագանձելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2010 թվականի օգոստոսի սկզբին աշխատանքից ազատված Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներից 14-ն իրենց նախկին աշխատանքին վերականգնվելու պահանջով դիմել էին դատարան: Դատարանի վճռով հիշյալ գումարը ներառում է դասախոսներին համալսարանի կողմից չվճարված արձակուրդայիններն ու հարկադիր պարապուրդի համար վճարումները: Համալսարանի ղեկավարությունը պնդում էր, որ աշխատանքից ազատված դասախոսների պայմանագրերի ժամկետը լրացել է, դրա համար էլ նրանք ազատվել են աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել