Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը փոխում, բայց չենք կատարում

Մայիս 12,2011 00:00

Հանրապետությունում արտադրված կամ ներկրված ապրանքները մեծամասամբ չեն համապատասխանում իրենց տեխնիկական պարամետրերին: Երեկ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուկայի ու սպառողների շահերի պաշտպանության տեսչության ներկայացուցիչ Արթուր Տոնոյանը: Նրա խոսքով, տարեկան կտրվածքով իրենց դիմած 100-120 բողոքների 98%-ը որոշվում է սպառողների օգտին: Պրն Տոնոյանը նշեց, թե անորակ ապրանքի դիմաց տեսչությանը հաջողվում է փոխհատուցում ստանալ, եթե քաղաքացին որպես ապացույց ներկայացնում է ՀԴՄ կտրոնը: Նրա տեղեկացմամբ, Հայաստանի ոչ պարենային շուկայում տարածված են հատկապես երրորդ երկրների՝ չինական ու թուրքական անհայտ ծագում ունեցող ու անորակ ապրանքները. «Հիմնականում բջջային հեռախոսներ են, կենցաղային տեխնիկա, հագուստ ու կոշիկ»: Նա նաեւ ասաց, որ իրենք գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ հայտնաբերել են միայն նրբերշիկների մեջ, սակայն չնշեց, թե որ ֆիրմայի:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հավատարմագրման գործակալության, Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի եւ Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակազմերի հետ երեկվա հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ հիշեցրեց, որ կառավարությունը վաղուց հաստատել է չափագիտության ու ստանդարտացման համակարգի բարեփոխումների ծրագիրը, բայց այն դեռեւս չի գործում: Ըստ նրա, այդ է պատճառը, որ առաջիկայում ոլորտում կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կլինեն. «Պետք է էականորեն փոխվի աշխատանքի ոճը, որովհետեւ բարեփոխումներ ասելով հասկանում ենք միայն օրենսդրության փոփոխություն, որը մեզ մոտ սովորաբար լավ է ստացվում՝ օրենքը փոխում, բայց չենք կատարում»: Պրն Դավթյանի խոսքով, ոլորտում պետք է բացառել կոռուպցիոն երեւույթները. «Ոչ թե նվազեցնելու, այլ բացառելու ենք, դրանք տարբեր բաներ են: Իմ կողմից բավականին կոշտ գործողություններ կկիրառվեն նման պարագայում»:

պետական գույքի կառավարման դաշնային գործակալությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել