Ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել 32-ամյա Գեւորգ Հ.-ն եւ հայտնել, որ երկու օր առաջ Կոմիտասի շուկայի մոտ ծանոթն իր գրպանից գողացել է 73.000 դրամ եւ արեւային ակնոց: Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում ազատազրկման դատապարտված 48-ամյա Գագիկ Պարսամյանին՝ «Գլազ» մականունով: Պարզվել է, որ գյուղմթերքների առեւտրով զբաղվող Պարսամյանը Կոմիտասի շուկայի մոտ մայիսի 8-ին հանդիպել էր հին ընկերոջը՝ ում հետ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկում: Հանդիպման ընթացքում էլ ընկերոջ գրպանից թռցրել էր 73 000 դրամը, ապա նաեւ արեւային ակնոցն ու հեռացել: Գրպանահատության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: