Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐԻ ԵՐԵԿԸ

Մայիս 12,2011 00:00

\"\"

Անտերության մատնված պատմամշակութային տարածք համարվող Կարմիր բլուրի երեկվա օրը:

\"\"
Թեեւ պահակատան պատին գրված էր՝ «Աղբ չթափել», բայց հենց պահակակետի կողքին այս վիճակն էր: Ա. Մաթեւոսյանն ասում է, որ «Այս տարածքից 2հա-ն գերեզմաններն են գրավել»: 2700 մեքենա շինարարական աղբ է լցված: Մեր հարցին, թե թվերը որտեղի՞ց են, երբեմնի ինժեներ Արտաշ Իվանովիչն ասում է, որ ինքն է հաշվել:

\"\"
Երբեմնի ջրհան կայանի շենքը: «Երկիրը քանդելուց հետո չորացրին իսկական զբոսայգի հիշեցնող անտառը: Այստեղ երկու պոմպ կար, 500 կվտ հզորությամբ», ասում է ուղեկիցս:

\"\"
Որեւէ մեկի մտքով չի անցնի, թե պատկերվածը թանգարանն է:

\"\"
Ծերունու դրախտը:

\"\"
Թունել կա, որը կարելի է օգտագործել թունաքիմիկատների համար:

\"\"
40 մեքենա բետոն են լցրել ջրի դեմ, որ ջրի մակարդակը բարձրանա: Բետոնը կա, «նասոսները» չկան:

2-րդ կարգի հաշմանդամ, 87-ամյա Արտաշ Մաթեւոսյանը տարիներ առաջ այգի է հիմնել Շենգավիթ վարչական տարածքի ենթակայությամբ գտնվող Կարմիր բլուր կոչվող հնավայրում:
Այդտեղ իր նման՝ աղբը մաքրել եւ այգիներ են հիմնել եւս 28 քաղաքացիներ: Սակայն Ա. Մաթեւոսյանն ուշացումով տեղեկացել է, որ պետությունը դատել է իրեն եւ պահանջում է ոչ միայն 200 000 դրամ վնասի հատուցում, այլ՝ պահանջում է «տարածքը բերել նախնական վիճակի»:
«Ես զավթիչ չեմ: Ես այս տարածքը գնել եմ: Զավթիչ նշանակում է, որ ես զենք ու զրահով եմ մտել տարածք: Ես եկել եմ աղբից ազատելու այս տարածքը եւ առանց այգու մեկ օր հաստատ չեմ ապրի»,- ասում է Արտաշ պապը:
Տարածքը նախնական վիճակի բերել՝ նշանակում է նկարում պատկերված աղբով պատել այդ տարածքը, 1200 տնկիներն ու պտղատու ծառերը արմատախիլ անել:
Ա. Մաթեւոսյանը երեկ մեզ «հրավիրել» էր հնավայր-արգելոց, որպեսզի ինքներս համոզվեինք, թե ով է պետությանը վնաս տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել