Այսուհետեւ մայիսի 15-ին մեր երկիրը կնշի նոր տոն՝ Ընտանիքի օրը: Երեկ նման որոշում է ընդունել ԱԺ-ն: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին շուրջ մեկ տասնյակ պատգամավորների հեղինակած օրինագիծն անցել է երրորդ ընթերցմամբ: Այս տոնի անհրաժեշտությունը օրենքի հեղինակները պայմանավորել են ընտանիքի՝ հասարակության հիմնական բջիջը լինելով: