Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆԵՂՎԵԼ ԵՆ

Մայիս 12,2011 00:00

Հայաստանի խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հասարակական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթով, մասնավորապես՝ նախատեսվում է էթիկայի հանձնաժողով ստեղծել, որը կարգավորելու է բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների փոխհարաբերությունները, վերահսկելու է, որ նրանց թանկարժեք նվերներ չտան: Ըստ news.am-ի, փաստաթուղթը նաեւ նախատեսում է պարտադիր կարգավորել բարձրաստիճան անձանց եւ պատգամավորների, նաեւ նրանց հարազատների ունեցվածքի եւ հարկման կարգը: Դա, ի դեպ, զայրացրել է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանին: Արդարադատության նախարարն էլ պարզաբանել է, թե էթիկայի հանձնաժողովը հստակ հակակոռուպցիոն ռազմավարություն ունի, եւ միայն այդ է պատճառը, որ տիկին Բիշարյանի ազգականների ունեցվածքը հետաքրքրում է պետական մարմիններին: Նախարարի խոսքով, կառույցը ստուգելու է մոտ 600 բարձրաստիճան անձանց՝ նախագահին, խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին, վարչապետին, դատավորներին, Կենտրոնական բանկի նախագահին եւ այլոց: Ի դեպ, էթիկայի հանձնաժողովը ձեւավորվելու է ՀՀ նախագահի կողմից, վերահսկողությունը իրականացնելու են վարչապետը, գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանը, ինչը ենթադրում է, որ վերը նշված կառույցները չեն ներկայացնելու գույքի եւ եկամուտների հայտարարագրեր: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին դա մտահոգվելու առիթ է տվել, եւ նա նախարարից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ: Նախարարն ասել է, որ ՀՀ նախագահը Սահմանադրությամբ չի ենթարկվում այդ պահանջին, իսկ մյուս պաշտոնյաներն ունեն իրենց էթիկայի հանձնաժողովները, եւ այստեղ կարգն այլ է, բայց, ամեն դեպքում, Վահան Հովհաննիսյանը դժգոհել է եւ նշել, որ ինքը չի հասկանում, թե ինչու է փաթեթը վերադարձել ԱԺ, եթե առաջին անգամ չի ընդունվել: Մի շարք պատգամավորներ միացել են Վահան Հովհաննիսյանի կարծիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել