Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԱՆՁՐԵՎԸ ԼՎԱՆՈՒՄ Է ՓՈՂԻ ՀԵՏՔԵՐԸ

Մայիս 12,2011 00:00

\"\"

\"\"
Երեկ Վանաձորում շինարարների մի խումբ հորդացող անձրեւի տակ քաղաքի գլխավոր՝ Թումանյանի փողոցում, հին հանրախանութի մոտ, ասֆալտապատման աշխատանքներ էր իրականացնում: Հատկանշական է, որ բանվորները ասֆալտը փռելուց առաջ, ասֆալտապատման համար փորված փոսերից բահերով հեռացնում էին ջուրը (որքանով դա հնարավոր է բահով անել), որպեսզի կարողանան փողոցն ասֆալտապատել: Վանաձորի բնակիչները «Առավոտի» ֆոտոթղթակցի հետ զրույցում խոստովանել են, թե՝ առաջին անգամ են տեսնում, որ անձրեւի տակ ասֆալտապատման աշխատանքներ կատարվեն: «Էս ասֆալտից մի քանի ժամ անց ոչինչ չի մնա: Իսկ քաղաքապետարանն ու մարզպետարանը փողերի կլասիկ լվացում են անում: Անձրեւը փողոցն է լվանում, իրենք էլ՝ փողերը»,- դառը կատակով ասել են վանաձորցիները՝ հիշեցնելով, որ ՀՀԿ-ական քաղաքապետի եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, «ասֆալտի գործ» է անում, իսկ Վանաձորի փողոցները մինչեւ հիմա առանց ասֆալտի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել