Քեմբրիջի դուքսն ու դքսուհին պսակադրությունից 11 օր անց վերջապես մեկնեցին հարսանեկան ճամփորդության: Ըստ Բրիտանիայի արքայական ընտանիքի պաշտոնական ներկայացուցչի՝ զույգը գտնվում է արտասահմանում, բայց թե կոնկրետ որտեղ՝ նա չի նշել։
Ավելի վաղ նորապսակները արդեն դիմել էին լրագրողներին՝ իրենց անձնական կյանքին հարգալից վերաբերվելու եւ ճամփորդության ժամանակ իրենց չանհանգստացնելու խնդրանքով: