Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարսանիքի «հետեւանքները»

Մայիս 11,2011 00:00

\"\"Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թագավորական հարսանիքից հետո ի հայտ եկավ նոր աստղ՝ Քեյթ Միդլթոնի քույր Պիպա Միդլթոնը: \"\"Show.oboz.ua-ի փոխանցմամբ՝ չնայած Քեյթ Միդլթոնն ավելի հայտնի է, բայց զարմանալի է, որ միլիոնավոր աղջիկներ այժմ ձգտում եւ փորձում են նմանվել Պիպային: Կայքը նշում է, որ Պիպան գերել է մոլորակի տղամարդկանց մեծ մասին:
Աշխարհի ամենաազդեցիկ թերթերում գրում են, թե քույրը «գողացել» է Քեյթի հարսանիքը: Պատճառն այն է, որ ամբողջ հարսանիքի ժամանակ հարսնացուի փոխարեն Պիպան է եղել բոլորի ուշադրության կենտրոնում: Եվ բնավ զարմանալի չէ, որ հարսանիքից հետո Պիպան բազում հետաքրքիր առաջարկներ է ստացել: Օրինակ՝ նրան առաջարկել են նկարահանվել պոռնո ֆիլմում ու դրա համար ահռելի գումարներ խոստացել:
Պիպային 5 մլն դոլար է առաջարկել կինոարտադրությամբ զբաղվող «Vivid Entertainment» հսկայական կազմակերպության տնօրեն Ստիվեն Խիրշը: Ստիվենը գեղեցկուհուն ուղղված իր նամակում ասել է. «Հարգելի Պիպա, դուք դարձաք թագավորական հարսանիքի դեմքը: Եվ ես համոզված եմ, որ ձեր գեղեցկությամբ ու հմայքով իսկական աստղ կդառնաք՝ նկարահանվելով մեծերի համար նախատեսված ֆիլմերում: Ես մեկ բաց տեսարանի համար 5 միլիոն դոլար եմ առաջարկում, իսկ ձեր զուգընկերոջը կարող եք ընտրել ինքներդ»:
Իր այս առաջարկի մասին Ստիվենը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ասել է, որ նմանատիպ առաջարկ իր մեջ հղացել է հենց այն ժամանակ, երբ ինտերնետում տեսել է Պիպայի բաց լուսանկարները՝ կիսահարբած վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել