Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիկն ընդունել է Արսեի մարտահրավերը

Մայիս 11,2011 00:00

\"\"Մեքսիկացի Խորխե Արսեն, որ առաջին կիսամիջին քաշում WBO աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտում անցած շաբաթ հաղթել էր պուերտոռիկացի Վիլֆրեդո Վասկես կրտսերին, մարտի ավարտից անմիջապես հետո Վախթանգ Դարչինյանի հետ ռեւանշ մրցամարտ անցկացնելու ցանկություն է հայտնել, ինչը հայաստանցի բռնցքամարտիկն ուրախությամբ է ընդունել: Հիշեցնենք, որ Վիկը 2009 թվականի փետրվարի 7-ին Արսեին տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել 11-րդ ռաունդում:
Վիկն այդ կապակցությամբ հայտարարել է, թե նոկաուտի կենթարկի մեքսիկացուն՝ դրանով վերջ դնելով նրա կարիերային: «Կարծում եմ, Խորխե Արսեն խելքը թռցրել է, – Վիկին մեջբերում է «Fightnews.com»-ը: – Նա մտածում է, թե ես Վասկե՞սն եմ, որ կանգնի նրա առջեւ եւ ոչինչ չանի: Ես նրան այս անգամ ավելի խիստ կպատժեմ: Եթե կրկին հանդիպեմ նրան, այս անգամ ոչ թե տեխնիկական նոկաուտ, այլ 2011 թվականի նոկաուտը կլինի: Նա այնպիսի զգացողություն կունենա, ասես, ընկել է բեռնատար մեքենայի տակ: Ուրախ եմ, որ Արսեն ինձ ձեռնոց է նետել: Նա այնպիսին է, ինչպես ես՝ երկուսս էլ մենամարտում ենք մեր երկրպագուների համար: Նրան միայն մի բան կասեմ. լավ է սեփական թիմով շրջապատված կանգնել խցիկի առջեւ եւ ինձ մարտի հրավիրել: Բայց մարտի ժամանակ ռինգում միայն ես ու դու ենք լինելու: Խոստանում եմ քեզ եւ իմ բոլոր երկրպագուներին, որ պատժելու եմ, դաժանորեն նոկաուտ եմ անելու եւ կարիերայիդ վերջը տալու եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել