Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր աղջիկները կսփոփե՞ն հայ շախմատասերին

Մայիս 11,2011 00:00

\"\"Հայ շախմատասերների ամբողջ ուշադրությունը Կազանից հետո բեւեռվել է Թբիլիսիի վրա, որտեղ ընթանում է կանանց Եվրոպայի 12-րդ անհատական առաջնությունը:
Վրաստանի մայրաքաղաքում երեկ չորրորդ տուրի օրն էր: Նախորդ երեք տուրերում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված եւ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեւերով հանդիպում էր նույնպես միայն հաղթանակներ տոնած վրացուհի Բելա Խոթենաշվիլու հետ: Ուժեղ մրցակիցներ ունեին նաեւ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, որոնք, համապատասխանաբար, մրցում էին ռուսաստանցի Անաստասիա Սավինայի եւ ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ: Եվրոպայի առաջնության մեկնարկային փուլը հաջող է անցկացնում նաեւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Հայրապետյանը, որը երեք տուրից հետո 2,0 միավորով 130 մասնակիցների մեջ ընթանում էր 22-րդ հորիզոնականում: Երեկ մեր շախմատիստուհին խաղում էր տանտիրուհիներից Մակա Պուրտալաձեի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել