Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՈՒՄ

Մայիս 11,2011 00:00

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի նորընտիր դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ բացառիկ մի իրադարձություն. պարոն Դավթյանը, մայիսյան հաղթանակներին ընդառաջ, հրավիրել էր տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանին, ով արցախյան պատերազմի ժամանակ «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկներից է եղել, ֆակուլտետում իրականացնելու Սուրբ Հարությանը հաջորդող տնօրհնեքի արարողություն: Ուսանողները եւ պրոֆեսորադասախոսական կազմը մեծ խանդավառությամբ մասնակից դարձան արարողությանը: Տեր Տիրայրը աղը, ջուրն ու հացը օրհնելուց հետո, դեկանի, ամբիոնների վարիչների, դասախոսների եւ ուսանողների հետ շրջեց լսարաններով եւ ամբիոններով եւ կատարեց օրհնության կարգ: Բանասիրական ֆակուլտետի օրհնությունը սկսվեց Ա. Աբրահամյանի անվան հայոց լեզվի եւ գրականության դասավանդման մեթոդիկաների կաբինետից, որովհետեւ կաբինետի վարիչ Հասմիկ Սահակյանի անմիջական ջանքերի շնորհիվ է, որ ուսանողությունը ուղղորդվել է դեպի Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Այս միջոցառումը սկզբում անսովոր էր թվում ուսանողներին, բայց կազմակերպիչների մոտեցումը եւ Տերունական աղոթքը համախմբեցին բոլորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել