Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երիտասարդներն ու եկեղեցին

Մայիս 11,2011 00:00

\"\"Այսօր Վայոց ձորի Եղեգիս գյուղում ACTIVE CITIZENS ծրագրի շրջանակում մարզի երիտասարդները նախաձեռնել են Զորաց եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքները: Սա ծրագրի շրջանակում անցկացվող 6 միջոցառումներից մեկն է միայն: Ծրագիրը ֆինանսավորում է Բրիտանական խորհուրդը: Մասնակցում են Վայոց ձորի մարզի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ ՏԻՄ ներկայացուցիչները: Հավելենք, որ
Զորաց եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում եւ եզակի է իր հորինվածքով եւ ճարտարապետական լուծումներով: Զորաց եկեղեցին կառուցվել էր պատերազմ մեկնող զինվորների համար, որոնք մարտից առաջ գալիս էին եկեղեցի՝ սուրբ հաղորդություն եւ օրհնություն ստանալու համար:
Վայոց ձորի Եղեգիս գյուղի Զորաց եկեղեցու շրջակայքի մաքրմանն ու կանաչապատմանն այժմ ձեռնամուխ են եղել նույն մարզի երիտասարդները: Մայիսի 11-ից մինչեւ օգոստոսի 10-ը շուրջ 50 երիտասարդներ կիրականցնեն Զորաց եկեղեցու, հրեական գերեզմանոցի, Սպիտակավորի, Թանահատի, Սուրբ Խաչի, Նորավանքի տարածքների մաքրման ու կանաչապատման աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել