Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

Մայիս 11,2011 00:00

\"\"Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հրաժարվել է աշխատավարձ ստանալ մինչեւ հունիս եւ մինչեւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ճգնաժամի ավարտը: Այդ մասին հաղորդում է news.am- ը:
Երկրի վարչապետը հստակեցրել է, որ խոսքն այն պահի մասին է, երբ պարզ կլինի, թե ինչպես լուծել Ֆուկուսիմայի խնդիրը: Այս ողջ ընթացքում նա պատրաստվում է ապրել միայն խորհրդարանի պատգամավորի աշխատավարձով, հայտնում է AFP-ն:
Կանի խոսքով, կառավարությունը նույնքան պատասխանատվություն է կրում ատոմակայանի վթարի համար, որքան՝ TEPCO ընկերությունը: Նա նշել է, թե կառավարությունը ատոմային էներգետիկայի զարգացման կուրս էր ընտրել. «Եվ որպես պաշտոնյա, ես ուզում եմ ներողություն խնդրել ժողովրդից այդ ռազմավարության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել