Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Մայիս 11,2011 00:00

Եգիպտոսի զբոսաշրջության նախկին նախարար Զուխեյր Գարրանան դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ եւ դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Նախաքննության տվյալներով, զգալիորեն իջեցված գներով պետական հողատարածքների օգտագործման համար զբոսաշրջությամբ զբաղվելու թույլտվություն տալով՝ նա փոշիացրել է բյուջեի մի քանի միլիոն դոլար:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, դատարանը եւս 15 օրով երկարաձգել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքի տակ պահելու ժամկետը: Այդ մասին հայտարարել է նախկին նախագահի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը մեղադրվում է հակակառավարական եւ իր հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու, ինչպես նաեւ կոռուպցիայի մեջ:
Դատախազները մասնավորապես հետաքննում են պնդումներն առ այն, թե երկրի նախկին իշխանությունները Իսրայելին գազ են վաճառել իջեցված գներով: Հոսնի Մուբարաքը Եգիպտոսի նախագահի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 30 տարի եւ պաշտոնանկ է արվել 2011թ. սկզբներին՝ զանգվածային ցույցերի արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել