Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղրղըզստանը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում

Մայիս 11,2011 00:00

Ղրղըզստանի իշխանությունները ՆԱՏՕ-ին խնդրել է օգնել իր երկրի սահմանների ամրապնդմանը, ինչին Հյուսիսատլանտյան դաշինքը, որը մտահոգված է Աֆղանստանի հետ սահմանակից Կենտրոնական Ասիայում անկայունությամբ, ըմբռնումով է արձագանքել:
Reuters-ի մատուցմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը երեքշաբթի օրը հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտունբաեւայի հետ:
«Մշակվել են ՆԱՏՕ-ի կողմից սահմանապահ զորքերին աջակցություն ցուցաբերելու հարցերը»,- ասել է նախագահի մամուլի խոսնակ Սուլթան Կանազարովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել