Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

Մայիս 11,2011 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Վալերի Ամոսը հանդես է եկել Լիբիայում մարտական գործողությունները դադարեցնելու կոչով՝ կանխելու համար այդ երկրին սպառնացող հումանիտար ճգնաժամի ծավալումը:
Ամոսը, ով գլխավորում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է, թե լիբիացի ապստամբների կողմից վերահսկվող Միսրատա նավահանգստային քաղաքում ջրի եւ սննդամթերքի պակաս կա: Վերջին երկու ամիսներին դեպի քաղաք տանող բոլոր մուտքերը վերահսկվում են Լիբիայի նախագահ Մուամմար Քադդաֆիի զորքերի կողմից: Ամոսի ասելով, քաղաքում անմխիթար վիճակ է տիրում մի կողմից՝ մարտական գործողությունների, մյուս կողմից՝ Լիբիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաեւ Միջերկրական ծովում գտնվող նավերի հրամանատարներին կոչ է արել պատրաստ լինել Լիբիայից փախստականներին Եվրոպա փոխադրելու հարցում հնարավոր աջակցություն ցուցաբերելուն, քանի որ հակամարտության մեջ ներգրավված այդ երկրից փախչել ցանկացողները հաճախ դա անում են անհուսալի նավակներով:
Ընդսմին, լիբիացի ապստամբները հայտարարում են, որ հոգեպես ու բարոյապես ամուր են եւ մտադիր են շարունակել պայքարը: Ավելին, նրանք հայտարարել են, թե իրենց հաջողվել է Քադդաֆիի զորքերին Միսրատայից 30 կմ ետ շպրտել, թեեւ քաղաքը շարունակում է հասանելի մնալ կառավարական ուժերի կողմից հրթիռակոծությունների համար:
Երկուշաբթի օրը Լիբիայի պետական լրատվամիջոցները հաղորդել էին, թե ՆԱՏՕ-ի ուժերը ռմբակոծել են Միսրատայի եւ հարեւան Զլիտան քաղաքի ռազմական եւ քաղաքացիական օբյեկտները: Մայիսի 10-ի գիշերը ռմբակոծության է ենթարկվել նաեւ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին, այդ թվում՝ Քադդաֆիի նստավայրը: Չճշտված տվյալներով, ռմբակոծությունների արդյունքում 45 մարդ, այդ թվում՝ երեխաներ են վիրավորվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել