Մայիսի 9-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.30-ին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լենինգրադյան փողոցում բախվել են «Տոյոտա-Կորոլա», «Ֆորդ-Տրանզիտ» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները: «Ֆորդ-Տրանզիտ» միկրոավտոբուսի 8 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ: