Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԱԿԱՆ ԾԱՌ՝ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիս 11,2011 00:00

Երեկ Եռաբլուրում կայացել է 2001թ.-ի «Երկրի օր» քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը՝ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված խորհրդանշական ծառատունկը: Տնկվող հարյուրավոր ծառերից յուրաքանչյուրը կկրի Արցախյան գոյամարտում զոհված հայորդիներից մեկի անունը: Խորհրդանշական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են «Երկրի օր-2011»-ի մեկնարկին զուգընթաց: Ծառատունկի տարածքը նախապես մաքրվել եւ նախապատրաստվել է կազմակերպիչ կառույցների աշխատակիցների եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների կողմից:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ արդեն 4-րդ տարին է իրականացնում է Երկրի օրվան նվիրված մեծ քարոզարշավ: Այս տարի քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 1-ին. «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսով քարոզարշավի ընթացքում ամենատարբեր միջոցառումներին զուգընթաց կազմակերպվել են մի շարք ծառատունկեր ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում:
Խորհրդանշական է, որ ծառատունկի տարածքը խնամելու համար օգտագործվելու է այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված սգո ծաղիկների վերամշակման արդյունքում ստացված պարարտանյութը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել