Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ՎԱՃԱՌԵԼ, ՓԱԿԵԼ Է

Մայիս 11,2011 00:00

Երեկ news.am-ը գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ գործարար Միխայիլ Բաղդասարովը վաճառել է «Այ-Էս-Ջի» ապահովագրական ընկերությունը, որի հիմնադիրն է «Միկա Լիմիթեդը»։ Ինչպես գրված էր news.am-ի տեղեկատվության մեջ՝ «Այ-Էս-Ջի»-ն վաճառվել է մեկ այլ ապահովագրական ընկերության՝ «Ռասկոյին», որի բաժնետոմսերի 94,83%-ը պատկանում է «Արդշինինվեստբանկի» հետ փոխկապակցված «Ռեգիոն» ֆինանսաարդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ին, եւ գործարքի արդյունքում «Այ-Էս-Ջի»-ն կդադարեցնի իր գործունեությունը, իսկ նրա ապահովագրական պորտֆելը կփոխանցվի «Ռասկոյին»։ «Այ-Էս-Ջի» ընկերությունը հիմնականում զբաղվում էր ավիափոխադրումների ռիսկերի ապահովագրությամբ։
«Միկա Լիմիթեդից», սակայն, մեր հարցմանը ի պատասխան, ասացին, որ Միխայիլ Բաղդասարովը ոչ թե վաճառել է «Այ-Էս-Ջի»-ն, այլ ուղղակի փակել է, դադարեցրել է դրա գործունեությունը: Ինչպես հայտնեցին «Միկա Լիմիթեդից», պատճառն այն է, որ «Արմավիան» արդեն այնպիսի վստահություն եւ հեղինակություն ունի միջազգային շուկայում, որ ապահովագրություններն անում են ուղղակիորեն Լոնդոնում, եւ Հայաստանում գործող ապահովագրական ընկերության կարիքն այլեւս չկար. «Դա ազգային փոխադրողի՝ «Արմավիայի» նոր եւ լուրջ նվաճումն է»,- ասացին «Միկա Լիմիթեդից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել