Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարա՞րն է հրահանգել՝ ծառ կտրել

Մայիս 11,2011 00:00

\"\"Երեկ «Առավոտը» ստացավ «Իրավական պետություն» նախաձեռնության հաղորդագրությունն այն մասին, որ ՀՀ \"\"բնապահպանության նախարարի հրահանգով Սեւանի թերակղզու տարածքում հանրային լողափ կազմակերպելու նպատակով սկսվել է զանգվածային ծառահատում։ Մայիսի 8-ի դրությամբ հատվել է 115 ծառ։ Ծառահատվող հատվածը գտնվում է լճի ափից 25-30 մ հեռավորության վրա։ Ծառահատման գործողությունները կասեցվել են Սեւանի ոստիկանության կողմից, քանի որ հատողների մոտ չի եղել ծառահատման՝ օրենքով սահմանված թույլտվության համապատասխան փաստաթուղթ։ Հաղորդագրության հետ միասին ուղարկված են այս լուսանկարները:
Թե որքանով է բնապահպանության նախարարությունը պատասխանատու ծառահատման համար՝ կփորձենք պարզել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել