Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջապես տեղ է հասել

Մայիս 11,2011 00:00

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի  հայտարարությունը Ազգային ժողովում

ԱԺ վերջին հայտարարության ժամանակ նշել եմ. «Հրահանգավորելով մարտի 1-ը՝ Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը՝ ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը, որովհետեւ արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա»  («Առավոտ», 13.04.2011): Այս գնահատականը տվել եմ դեռեւս մեկ տարի առաջ՝ 2010-ի ապրիլի 7-ին «Առավոտ»-ում՝ նաեւ նշելով. «Կազմակերպելով մարտի 1-ը՝ Քոչարյանին թվում էր, թե հասել է իր նպատակին՝ խոցելի իրավահաջորդ ունենալու եւ ստվերային կառավարողի դերում մնալու երազանքին: Սակայն Քոչարյանի հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է եւ Քոչարյանի ակնկալած թույլ իրավահաջորդը չէ: …Եթե չլիներ մարտի 1-ը, ի դեմս Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյանի միանգամայն հնարավոր «ուժեղ իշխանություն-ուժեղ ընդդիմություն» բանաձեւի՝ սկիզբ կդրվեր Հայաստանում իրական բարեփոխումներին»: Հիշեցնեմ, որ դեռեւս 2008-ի դեկտեմբերի 12-ին «Ազգ»-ում նշել եմ. «Մարտի 1-ի … միակ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է»: «Առավոտ» 18.09.2009. «Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե մարտի 1-ի «ճարտարապետը», հոգեւոր եւ ֆիզիկական հայրը Ռոբերտ Քոչարյանն է. «Նա է պատասխանատվություն կրում մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների համար»: 2010-ին նշել եմ. «Քոչարյանի քաղաքական վերակենդանացման ջատագովներին հիշեցնեմ, որ նրա իշխանության օրոք են տեղի ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը, հենց Քոչարյանի հրամանով են իրականացվել 2004-ի ապրիլի 12-ի եւ 2008-ի մարտի 1-ի հանցագործությունները: Քոչարյանով գայթակղվողներին հիշեցնում եմ Սուրբ գրքի հետեւյալ տողերը՝ «Գայթակղությունը պետք է գա, բայց վայ նրանց, որոնց ձեռքով կգա գայթակղությունը» (տե՛ս «Հրապարակ», «Առավոտ», «Չորրորդ Ինքնիշխանություն», «Ժամանակ» 7.04.2010): 2011-ի մարտի 23-ին «Առավոտում» նշել եմ. «Քոչարյանի օրոք նրա հրահանգով խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարվեցին 2004-ի ապրիլյան վայրագությունները եւ 2008-ի մարտի 1-ի սպանդը»:
Այսպիսով, 2008-2011-ի իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ մարտի 1-ի կնքահայրը Քոչարյանն է, որը իմ տված քաղաքական այդ գնահատականը փորձել է ընկալել միայն այսօր՝ 3 տարի հետո: Գիրք կարդալ չսիրողի համար դա ռեկորդային ցուցանիշ է: Մխիթարվենք այդքանով: Ընդհանրապես սակավամտության եւ սկլերոզի հանրագումարի մասին է թերեւս ասել Մարկեսը. «Բազմացեք կովեր, կյանքը կարճ է»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել