Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷՈՒԹՅՈՒՆԸ «ՉԻ ԸՄԲՌՆԵԼ»

Մայիս 11,2011 00:00

\"\"

Երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով 2008թ. մարտյան դեպքերին՝  դրանք ու նաեւ իրադարձությունների զարգացման ժամանակագրությունն ըստ սեփական հարմարության ու տեսանկյունից է ներկայացրել: Քոչարյանի ասելով, «Մարտի 1»-ի իրադարձությունների ընդհանուր պատկերը բավականին պարզ է. «Դրանց էությունը հետեւյալն է. պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը եւ պատրաստվում է գրավել նախագահական պալատը»: Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է: Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ հանրահավաքի կամ որեւէ այլ ելույթի ժամանակ նախագահական պալատը գրավելու մասին չի խոսել: Հակառակը. նա բառացիորեն հայտարարել է՝ «մենք դարպասներ կոտրելու ճանապարհով չենք գնալու, մոռացեք դա»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել