Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՏՈՒՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՖԱՐԿՏԻՑ

Մայիս 10,2011 00:00

\"\"Նման եզրակացության են եկել Մինեսոտայի համալսարանի գիտնականները լայնածավալ հետազոտության արդյունքում:
Ուսումնասիրության ղեկավար Ադնան Քուրեշին իր գործընկերների հետ վերլուծել է 30-75 տարեկան 4435 ամերիկացու առողջական վիճակը: Կամավորների գրեթե կեսը (2435 մարդ) տանը կատու էր պահում կամ երբեւէ պահել էր: Կամավորների հետազոտությունը տեւեց 10 տարի:
Պարզվեց, որ կատու պահող մարդկանց ինֆարկտի հավանականությունը 30%-ով փոքր էր՝ կատու չպահողներից: Քուրեշիի խոսքերով, իրենք սպասում էին նման արդյունքի, սակայն ոչ այսքան զգալի:
Դեռեւս ստույգ հայտնի չէ, թե ինչու են կատու պահող մարդիկ ավելի քիչ հակված ինֆարկտի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման: Ենթադրվում է, որ կենդանին օգնում է տիրոջն ավելի թեթեւ տանել սթրեսային վիճակները: Միեւնույն ժամանակ, չի կարելի բացառել եւ այն փաստը, որ կատու պահող մարդիկ բնույթով ավելի կայուն են, հանգիստ:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Նոր Օռլեանում, անցած ամերիկյան ասոցիացիայի ամենամյա համագումարի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել