Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցում՝ 23-ի միջեւ

Մայիս 10,2011 00:00

\"\"Ըստ «Ipsos» միջազգային հետազոտական ընկերության անցկացրած հարցման՝ 23 երկրների ավելի քան 18 հազար բնակիչների շրջանում, մարդկանց 51%-ը հավատում է Աստծուն: Հարցվածների ընդհանուր թվի 18%-ը չի հավատում Աստծուն, իսկ 17%-ը դեռեւս չի կողմնորոշվել: Ըստ newsru.com-ի՝ Ինդոնեզիայում Աստծուն կամ գերագույն բանականությանը հավատում է բնակիչների 93%-ը, Թուրքիայում՝ 91%-ը, ՀԱՀ-ում՝ 83%-ը, Մեքսիկայում՝ 78%-ը: Ըստ հարցման արդյունքների՝ ավելի քիչ կրոնասեր է Ֆրանսիան, որտեղ պատասխանողների 39%-ն ասել է, թե չի հավատում Աստծուն կամ գերագույն բանականությանը, Շվեդիան, որտեղ պատասխանողների 37%-ը չի հավատում Աստծուն կամ գերագույն բանականությանը, Բելգիան՝ 36%, Մեծ Բրիտանիան՝ 34%, Ճապոնիան՝ 33% եւ Գերմանիան՝ 31%:
Դրա հետ մեկտեղ, Հնդկաստանի բնակիչների 24%-ը, Չինաստանի բնակիչների 14%-ը եւ Ռուսաստանի բնակիչների 10%-ը խոստովանել է, թե հավատում է «բազում աստվածների կամ գերագույն ուժերի» գոյությանը:
Պատասխանողների 51%-ն ասել է, թե հավատում է հետմահու կյանքին, 23%-ը կարծում է, թե մահից հետո «կդադարի գոյատեւել», իսկ 26%-ը չգիտի, թե ինչ կլինի իր հետ մահից հետո:
Հունգարիայի բնակիչների 13%-ը հավատում է վերամարմնավորմանը: Հոգիների վերաբնակությանը հավատում են նաեւ Բրազիլիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Արգենտինայի եւ Ավստրալիայի շատ բնակիչներ:
Հարցվածների ընդհանուր թվի 43%-ը հավատում է էվոլյուցիոն տեսությանը, 28%-ը կարծում է, թե աշխարհը ստեղծել է Աստված, 31%-ը դժվարացել է պատասխանել: Աշխարհի արարմանը հավատում է Սաուդյան Արաբիայի բնակիչների 75%-ը, Թուրքիայի բնակիչների 60%-ը, Ինդոնեզիայի բնակիչների 57%-ը եւ ՀԱՀ-ի բնակիչների 56%-ը, մինչդեռ էվոլյուցիոն տեսությանը հավատում է Շվեդիայի, Գերմանիայի, Չինաստանի, Բելգիայի եւ Ճապոնիայի բնակիչների 60%-ից ավելին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել