Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սառը ցնցուղ

Մայիս 10,2011 00:00

Գրեթե բոլոր մասնագետների համոզմամբ՝ Կազանում ընթացող հավակնորդների մրցաշարի գլխավոր ֆավորիտ Լեւոն Արոնյանը դուրս մնաց աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդից թագը վերցնելու համար պայքարի եզակի հնարավորությունից:
Քառորդ եզրափակչում հավակնորդների մրցաշարին մասնակցելուց հրաժարված  նորվեգացի Մագնուս Կարլսենին փոխարինած ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկին երեկ թայ բրեքում պարտվելուց հետո տեղի ունեցածի (դա սառը ցնցուղ էր բոլորի համար) պատճառն ու ինչ-որ մեկնաբանություն ստանալու նպատակով երեկ՝ պայքարի ավարտից անմիջապես հետո, զանգահարեցինք միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նա  էլ անակնկալի էր եկել ու խիստ անտրամադիր էր: «Խոսելս չի գալիս: Բայց ի՞նչ անես՝ կյանք է: Այս պահին կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Բայց գիտեմ, որ Լեւոնն առողջական խնդիր ուներ: Դրա համար աշխատում էինք նրան չզանգահարել, որպեսզի չխանգարենք: Ցավալի է»,- եղավ նրա պատասխանը:
Արոնյանը պարտվեց տարվա ու, թերեւս, իր շախմատային կարիերայի ամենակարեւոր մրցամարտում: Ափսոս: Բայց պարտվեց  արագ շախմատում: Եվ նրա մրցակիցը աշխարհի ներկայիս լավագույն շախմատիստներից մեկն էր՝ բլիցի աշխարհի 2006 թվականի չեմպիոն Ալեքսանդր Գրիշչուկը, որի մասին հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ նույն մասնագետներն ասում էին, որ նա, չնայած իր պարտիաների միջնամասում ժամանակի առումով,  որպես կանոն, հայտնվում է երկրորդ համարում հանդես եկողի դերում, սակայն ունի մի շատ կարեւոր որակ՝ վճռորոշ պահերին, անգամ վայրկյանների դեֆիցիտի ժամանակ պաշտպանվում է անթերի՝ կատարելով միակ ճշգրիտ քայլերը, ինչի շնորհիվ ոչ միայն կարողանում է խուսափել պարտությունից, այլեւ հաճախակի գլխիվայր շրջել իրավիճակը եւ հաղթել: Ալեքսանդր Գրիշչուկը դա հիանալիորեն ցուցադրեց Արոնյանի հետ այս մրցամարտի առաջին պարտիայում՝ հաջողելով խույս տալ անխուսափելի պարտությունից: Ճիշտ է, Գրիշչուկին այդ հարցում «օգնեց» նաեւ ինքը՝ Լեւոն Արոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել