Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԻ

Մայիս 10,2011 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի խոչընդոտի Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացմանը: Ինչպես հաղորդում է tert.am-ը, այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության՝ Շոտլանդիայի հարցերով նախարար Մայքլ Մուրը: Այս շաբաթ Շոտլանդիայում տեղի ունեցած տեղական ընտրություններում սենսացիոն հաղթանակ են տարել ազգայնականները, որոնք հանդես են գալիս Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անկախության օգտին։ Ընտրություններում լեյբորիստները եւ լիբերալները պարտություն են կրել:
«Այժմ դա Շոտլանդիայի խորհրդարանի գործն է, որտեղ ազգայնականները մեծամասնություն են կազմում, եւ մենք չենք խոչընդոտելու հանրաքվեի անցկացմանը: Ի՞նչ ենք մենք անելու. մենք պետք է խթանենք անկախության հարցի քննարկումը»,- ասել է Մուրը: Շոտլանդիայի ազգայնական կուսակցությունը Շոտլանդիայի պատմության մեջ առաջին անգամ կձեւավորի միակուսակցական կառավարություն՝ խորհրդարանական ընտրություններում տարած վստահ հաղթանակի շնորհիվ: Կուսակցությունը Շոտլանդիայի 129-հոգանոց խորհրդարանում (Հոլիրուդ) 65 տեղ է ստացել, ընդ որում՝ մի քանի շրջաններում քվեների հաշվարկը դեռ չի ավարտվել: Ազգայնականների առաջնորդ Ալեքսանդր Սելմոնդը (նկարում) հայտարարել է, որ ընտրությունները «պատմական» են եւ գալիք հինգ տարիներին իրենք անկախության հանրաքվե են անցկացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել