Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ՀԵՐՔՈՒՄ Է. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿԱԽԱՐԴ ՉԵՆ

Մայիս 10,2011 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նախօրեին կառավարության նիստում հերքել է տեղեկությունը, թե կառավարության պաշտոնյաները զբաղվում են կախարդությամբ: Այդ մասին փոխանցում է news.am-ը՝ վկայակոչելով SalamNews-ը: «Եթե կախարդներն ինչ-որ բան կարող են իրապես կախարդել, ապա ինչո՞ւ դա չեն անում իրենց համար»,- ասել է Ահմադինեջադը: Նախագահը հերթական անգամ նաեւ հերքել է իր եւ հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հետ հակասություններ ունենալու մասին տեղեկությունները. «Երկրի հոգեւոր ղեկավարությունը Իմամ Մահդիի նշած ուղու հետեւորդն է: Կառավարությունը ներդնում է բոլոր ջանքերը, որ հետեւի այդ ուղղությանը՝ հանուն Իսլամական Հանրապետության զարգացման եւ բարգավաճման»:
Հիշեցնենք, որ Իրանում օրերս ձերբակալվել են Մահմուդ Ահմադինեջադի մերձավոր շրջապատի մարդիկ՝ հենց մոգության եւ կախարդության մեղադրանքներով: Այդ իրադարձությունը Ահմադինեջադի եւ Խամենեիի միջեւ նոր հակասությունների առիթ է հանդիսացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել