Երեկ «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամ ավելի քան 2000 երիտասարդներ այցելել են Հաղթանակի զբոսայգի եւ Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում զոհված հայերի հիշատակին:
Նորաստեղծ նախաձեռնությունը քաղաքականապես լիովին անկախ է եւ իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որեւէ քաղաքական ուժի: