Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Մայիս 10,2011 00:00

Վերջերս լույս է տեսել ֆիզմաթ գիտությունների թեկնածու, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր, հանրահաշվի հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերի հեղինակ Հ. Ա. Միքայելյանի «Բարոյական արժեքները եւ մաթեմատիկայի կրթական ներուժը» գիրքը: Ըստ հեղինակի. «Մաթեմատիկական կրթությունը` մաթեմատիկայի դասավանդման միջոցով իրականացվող կրթական գործընթացը այսօր ո՛չ միայն մաթեմատիկայի ուսուցում է… Պետք է նկատի ունենալ, որ մաթեմատիկայի ուսումնական շատ նյութերի` սովորողներին տված գիտելիքն ու կարողությունը ամենեւին էլ կարեւոր չեն ապագա քաղաքացու համար: Մինչդեռ այդ նյութերը ձեւավորում ու զարգացնում են հոգեկան, ճշմարտային, բարոյական, գեղագիտական, ազգային եւ այլ արժեքներ, որոնց համակարգն էլ պայմանավորում է ապագա քաղաքացու արժեքային աշխարհը, արժեքային կողմնորոշումը»: Պարոն Միքայելյանի գիրքը անարձագանք չի մնացել: Մասնավորապես այն ոգեւորել է հոգեբանական գիտությունների թեկնածու  Էլյա Զաքարյանին, ըստ որի՝ շատ գովելի է, որ բարոյականի ոլորտ են ներթափանցում անգամ բնագիտական առարկաները, ինչը կարող է լրջորեն նպաստել հասարակության արժեքային համակարգի վերափոխմանը. «Սա մի փորձ է՝ ստեղծելու աշակերտակենտրոն ուսուցում, երբ ոչ թե աշակերտն է կրթության համար, այլ կրթությունը` աշակերտի»: Գրքի 3-րդ էջում կարդում ենք. «Այն հասցեագրված է ուսուցչին, ծնողին, ընթերցողին»: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ծնողը եւ ուսուցիչը ընթերցող չեն: Որչափ տպավորիչ է այն գրականության ցանկը, որով առաջնորդվել է հեղինակը իր միտքը շարադրելիս, բայց միաժամանակ որչափ մակերեսային է համաշխարհային մտքի այն հանճարների մտածումների մեկնաբանումը, որոնք տեղ են գտել այս գրքի էջերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել