Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտությունն ու խնդիրները

Մայիս 10,2011 00:00

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությանը միացել են նաեւ երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ, այլ բարձրաստիճան անձինք: Փաստորեն, ստացվում է՝ բոլորը համաձայն են, բայց սայլը տեղից չի շարժվում: «Հայաստանի գիտական լրագրողներ նախաձեռնությունը», որը բավականին ակտիվ է նաեւ ֆեյսբուքում, նպատակ ունենալով բարձրացնել գիտության հեղինակությունը, որոշել է հունիսի 15-ին բոլոր ԶԼՄ-ներով բարձրաձայնել գիտության հետ կապված խնդիրների մասին: Այդ օրը կկայանա նաեւ մամուլի ասուլիս: Նախաձեռնության նպատակն է, որ միաժամանակ բոլոր լրատվամիջոցները գրեն գիտության խնդիրների մասին, որոնց թվում են՝ գիտության եւ գիտնականների հեղինակության անկումը, գիտական գործունեության օժանդակության բացակայությունը, գիտության ցածր ֆինանսավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել