Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՐԻՆԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մայիս 10,2011 00:00

Ապրիլի 26-30-ը իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում  կայացել է Ժողովրդական պարերի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնը:
Ինչպես հաղորդեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ` ազգային երգի եւ պարի այդ հեղինակավոր ստուգատեսին  Հայաստանն առաջին անգամ հրավեր է ստացել մասնակցելու` ներկայանալով «Կարին» ազգագրական երգի եւ պարի համույթով: Մրցույթին մասնակցում էին համույթներ 17 երկրներից: Հայկական պարախումբը` Մայորկայի, Ուելսի, Թայվանի ու Թուրքիայի համույթների հետ միասին ընտրվել է մասնակցելու մեծ գալա համերգին: «Կարինը» բացառիկ ընդունելության է արժանացել, եւ միջազգային ժյուրին հայ արտիստներին ճանաչել է առաջինը «Լավագույն պարեր» անվանակարգում եւ երրորդը` «Երաժշտական կատարում» անվանակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել