Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Վրացական փողոցից բերման էին ենթարկել 29-ամյա Դավիթ Պետրոսյանին: Պարզվել էր, որ նա Վրացական փողոցի թիվ 8 շենքի մոտ բացահայտ հափշտակել էր 42-ամյա մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով: Մեկ այլ քաղաքացուհի՝ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդաշարի տեսանյութերից մեկը՝ ճանաչել էր Պետրոսյանին, որը ս/թ մայիսի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/1 շենքի մոտ բացահայտ հափշտակել էր իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:
Կողոպուտի դեպքերի առնչությամբ նախաքննություն է կատարվում:
Իրավապահները կասկածներ ունեն, որ Դավիթ Պետրոսյանը հնարավոր է կատարած լինի նմանատիպ այլ հանցագործություններ եւս: Տուժողները կարող են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին, կամ զանգել 27-02-02, 1-02 հեռախոսահամարներով: