Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԱՇԻԶՄԻ ԴԱՍԵՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Մայիս 10,2011 00:00

Ինչպես հաղորդում է news.am-ը՝ հղում անելով թուրքական ETHA գործակալությանը, Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Բուրհան Ֆելեքի անվան ավագ դպրոցի Ազգային անվտանգության առարկայի ուսուցիչը դասից հանել է 10-րդ դասարանի աշակերտներին եւ տարել կոնֆերանսի սրահ, որտեղ ստիպել է դիտել իբր հայերի կողմից սպանված թուրքերի, լուսանկարներ: Ուսուցիչը պնդել է, թե հայերը կոտորել են թուրքերին նրանք թշնամի են եւ դավաճան: Աշակերտներից մեկը հարցրել է, թե ովքե՞ր էին սպանել Հրանտ Դինքին, ինչը դուր չի եկել ուսուցչին, եւ նա լռեցրել է աշակերտին: Ինչ-որ դիակներ ցույց տվող ուսուցիչը թույլ չի տվել, որ աշակերտները դուրս գան սրահից՝ սպառնալով նրանց: «Դուք պետք է մեր պատմությունը իմանաք»,- ասել է ուսուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել