Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐԸ

Մայիս 10,2011 00:00

\"\"

Մայիսի 8-ը Երկրապահի օրն էր, ու ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մայիսի 8-ին Եռաբլուրը մարդաշատ էր: Երկրապահ կամավորականների միության անդամները, մեծ ու փոքր տրամաչափի պաշտոնյաներ, նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատները, ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները, ՀՀ պաշտպանության նախարարն ու բազմաթիվ քաղաքացիներ այդ օրը ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկի շիրիմներին:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին, վստահեցրել է, որ Երկրապահը միշտ լինելու է մեր երկրի առաջամարտիկը, ու հավելել. «Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Մենք, ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այսօր, կանգնած ենք Արցախի ժողովրդի կողքին: Ես միշտ ասել եմ՝ ազատագրելուց առավել կարեւոր է ազատագրածը պահելն ու շենացնելը»: Գեներալ Մանվելը պատահական չի համարել այն, որ 2011թ.-ն հայտարարվել է պատանի երկրապահների տարի. «Յուրաքանչյուր երկրապահի համար չի լինելու ավելի մեծ գաղափար, քան իր ժողովրդի միասնությունն է, իր պետության կայունությունը, նրա սահմանների անվտանգությունն ու ապահովումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել